ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ հերթապահ միջոցներն այսօր ցերեկը 5 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի մարզի և Սև ծովի օդային տարածքներում՝ Ղրիմի ափերից ոչ հեռու, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14.30-14.55 ժամանակահատվածում, կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 5 անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում հստակեցրել են, որ 3 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի, իսկ 2-ը՝ Սև ծովի ջրային տարածքներում՝ Ղրիմի թերակղզու ափերի մոտ։
Նշենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։