Պետք է հասարակության բոլոր շերտերի երկխոսություն․ Իրանի ԱԳՆ-ն՝ Սիրիայում իրավիճակի մասին

Իրանի ԱԳՆ–ն
Նշվում է, որ Իրանը հաշվի է առնում Սիրիայի քաղաքական դաշտում առանցքային դերակատարների գործողություններն ու վարքագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Իրանն անհրաժեշտ է համարում սիրիական հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ ազգային երկխոսության հաստատումը՝ ազգային միասնության կառավարություն ձևավորելու համար: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
«Իրանի դիրքորոշումը հիմնված է Սիրիայի միասնության, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա... Իրանի Իսլամական Հանրապետությունն այս ուղղությամբ շարունակում է կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ»,-նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իրանի և Սիրիայի հարաբերություններն ունեն ձևավորված ավանդույթներ, և ակնկալվում է, որ դրանք կշարունակեն զարգանալ ընդհանուր շահագրգռվածության և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա:
«Իրանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը և հաշվի է առնում Սիրիայի քաղաքական ասպարեզում առանցքային դերակատարների գործողություններն ու վարքագիծը»,,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է երկիրը։
Սիրիայում ռուս զինվորականները բարձր մարտական պատրաստության մեջ են. ՌԴ ԱԳՆ