ՄԱԿ-ը կրճատել է իր անձնակազմը Դամասկոսում

Штаб-квартира Организации Объединенных Наций (ООН) в Нью-Йорке
Համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է անձնակազմի թվաքանակի ժամանակավոր կրճատման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ը Դամասկոսի շրջանում կրճատում է անձնակազմի թիվը՝ Սիրիայում իշխանություննընդդիմությանն անցնելու ֆոնին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչը։
«Ժամանակավորապես կրճատում ենք մեր անձնակազմի թիվը Դամասկոսի շրջանում», - ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է երկիրը։
Սիրիայում ռուս զինվորականները բարձր մարտական պատրաստության մեջ են. ՌԴ ԱԳՆ