ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելը կցանկանար բարեկամական հարաբերություններ հաստատել նոր ուժերի հետ, որոնք իշխանության կգան Սիրիայում։ Այս մասին Գոլանի բարձունքների սահմանային գոտի կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մենք ցանկանում ենք բարիդրացիական և խաղաղ հարաբերություններ հաստատել Սիրիայում նոր ուժերի հետ։ Բայց եթե դա մեզ մոտ չստացվի, ապա ամեն ինչ կանենք՝ պաշտպանելու Իսրայել պետությունն ու նրա սահմանները», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է մայրաքաղաքը։