Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ-ը 46 ուկրաինական անօդաչու է խոցել երկրի օդային տարածքում․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Նշվում է, որ 17 անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի մարզի օդային տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 46 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Կիևի ռեժիմի ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 46 անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 17-ը ոչնչացվել են Բելգորոդի, 12-ը՝ Կուրսկի, 6-ը՝ Վորոնեժի, 7-ը՝ Ռոստովի, 4-ը՝ Աստրախանի մարզերի օդային տարածքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։