Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվայում են

Սիրիայի պաշտոնաթող նախագահ Բաշար ալ-Ասադը . Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի պաշտոնաթող նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԻԱ Նովոստին հայտնել է Կրեմլի աղբյուրը։
«Սիրիայի նախագահ Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվայում են, նրանց ապաստան են տրամադրել», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել հումանիտար նկատառումներից ելնելով։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, թե հավանական է, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով։ Սիրիայի նախագահի ինքնաթիռն օդ էր բարձրացել Դամասկոսի օդանավակայանից: Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարներից։ Որոշ լրատվամիջոցների տվյալներով էլ` Սիրիայի պաշտոնաթող նախագահը փախել էր ԱՄԷ։
Հիշեցնենք, որ զինված ընդդիմությունը Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն է հաստատել դեկտեմբերի 8-ի գիշերը։ Կառավարական բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին: Նախագահը լքել է երկիրը։
Սիրիայում ռուս զինվորականները բարձր մարտական պատրաստության մեջ են. ՌԴ ԱԳՆ