ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքովմահացել է 49–ամյա մի կին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհ է բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:
«Փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ 49–ամյա Ֆ․ Կ․-ին։ Նա տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է»,– նշվում է հաղորդագրությունում։
Փրկարարները շենքից տարհանել են ևս 15 բնակչի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել է ննջարանի գույքը(մոտ 20 քմ)։