Սիրիական բանակը վերատեղակայում է իրականացրել Սուվեյդա և Դերյա քաղաքներից

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի զինված ուժերը վերատեղակայումներ են իրականացրել Սուվեյդա և Դերյա քաղաքներից` այդ ուղղություններով պաշտպանության ամուր գիծ ստեղծելով։ Այս մասին հայտնում է SANA-ն` հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
«Դերյայում և Սուվեյդայում տեղակայված մեր ուժերը վերատեղակայվել են այն բանից հետո, երբ ահաբեկիչները հարձակվել են ավելի հեռու տեղակայված ռազմական անցակետերի վրա` նպատակ ունենալով շեղել մեր ուժերը, որոնք սկսել էին վերականգնել վերահսկողությունը Հոմս և Համա նահանգներում»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին խորհուրդ են տվել հեռանալ Սիրիայից. ԶԼՄ
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: