ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի զինված ուժերը Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի հետ համատեղ զանգվածային հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին և մատակարարման ուղիներին Հոմս և Համա նահանգներում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
«Համա և Հոմս նահանգներում գործող մեր ուժերը հեռահար և ռեակտիվ հրետանիով զանգվածային հարվածներ են հասցնում ահաբեկիչների դիրքերին ու մատակարարման ուղիներին։ Սիրիական և ռուսական մարտական ավիացիան համատեղ հարվածներ է հասցրել Հոմս նահանգի հյուսիս-արևելքում ահաբեկիչների կուտակումներին»,-ասված է հայտարարության մեջ:
Իր հերթին Սիրիայի պետական հեռուստառադիոհեռարձակման գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի զինված ուժերը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության աջակցությամբ անցած շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 2,5 հազար ահաբեկչի:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: