Սիրիայում քաղաքացիական պատերազմի վտանգ կա․ նախազգուշացնում է Կատարի վարչապետը

Պաշտոնյայի կարծիքով՝ հրատապ քաղաքական լուծումներ են անհրաժեշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Եթե Սիրիայում իրավիճակի զարգացումները շարունակվեն և քաղաքական լուծում չգտնվի, ապա կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին նախազգուշացրել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։
«Իրավիճակը Սիրիայում զարգանում է և կարող է ավելի վտանգավոր դառնալ։ Մենք զգուշացնում ենք քաղաքացիական պատերազմի հավանականության մասին։Մտավախություն կա, որ քաղաքացիական պատերազմը կվտանգի Սիրիայի միասնությունը, եթե քաղաքական լուծում չգտնվի»,- հայտարարել է նա Դոհայի ֆորումի ժամանակ։
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին խորհուրդ են տվել հեռանալ Սիրիայից. ԶԼՄ
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: