ԵՐԵՎԱՆ, 7 դեմտեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Բերեստկի բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բերեստկի բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։