Իրանի 39–ամյա քաղաքացին Երևանում ընկել է կիսակառույց շենքի վերելակի հորանն ու մահացել

Դեպքը տեղի է ունեցել Երևանի Գյուրջյան փողոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik.Իրանի 39–ամյա քաղաքացին Երևանում ընկել է կիսակառույց շենքի վերելակի հորանն ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին։ Հայտնել են, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ջ․ Թ․-ն (ծնված 1985 թ․) շենքի 6-րդ հարկից ընկել է մոտ 50 սմ ջրալցված վերալակի հորանը և մահացել»,–նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Երևանի կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանում տղամարդու դի է հայտնաբերվել