ՀՕՊ – ը 4 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ շրջանների վրա․ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Բելգորոդի, Աստրախանի և Վորոնեժի մարզերի վրա ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ – ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզի տարածքում և մեկական՝ Աստրախանի և Վորոնեժի մարզերի տարածքներում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։