ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը (խորհրդարանը) չի կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտի համար։ Այս մասին հաղորում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 195 պատգամավոր՝ անհրաժեշտ 200-ի դեպքում։
Նշվում է, որ նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 195 պատգամավոր՝ անհրաժեշտ 200-ի դեպքում։
Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները համապատասխան բանաձև էին պատրաստել և խորհրդարան ներկայացրել՝ նախագահին մեղադրելով իշխանությունը բռնի զավթելու փորձի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ առանց պատշաճ հիմքերի և օրենսդրության խախտումներով ռազմական դրություն մտցնելու պատճառով:
Հիշեցնենք, որ նախագահ Յուն Սոկ Յոլն արդեն հրապարակավ ներողություն է խնդրել երկրում ռազմական դրություն մտցնելու համար և խոստացել պատիժ կրել, եթե դա տեղի ունենա: