Հայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց․ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի ԺՊ

Ոգեկոչման արարողությանը ներկա է եղել նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում գործող ռուսական կառույցների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1988թ․ ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել 1988թ․ ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ ծաղիկներ են խոնարհել Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Գյումրիում Ռուսական տան, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Գյումրիի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները։
Ծաղկեպսակներ 1988–ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
«36 տարի առաջ հայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց, որոնք հնարավոր չէ լրացնել։ Միևնույն ժամանակ, ամբողջ համաշխարհային հանրությունը միասնություն ցուցաբերեց այս ողբերգության առջև՝ մոռանալով եղած տարաձայնությունների մասին։ Պետք է միշտ հիշել, որ մարդկային կյանքն անգին է և շատ փխրուն, և հենց դրա պահպանման ուղղությամբ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը»,- նշել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար Յուրի Կովալկոն։
В Гюмри почтили память жертв Спитакского землетрясения
Հիշեցնենք` 1988–ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11: 41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, ընդհանուր առմամբ` 21 քաղաք և 324 գյուղ։
Երկրաշարժի ժամանակ գետինը ծովի ալիքների պես շարժվում էր․ Նալբանդ գյուղը 35 տարի անց
Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, սակայն իրականում թիվն անցնում էր 35 հազարը։ Անօթևան դարձավ 530 հազար մարդ։
Ծաղկեպսակներ 1988–ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին