ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների զոհ է դարձել 52 մարդ, տուժել են 142-ը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությունը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպանտները Գազայի հատվածում ընտանիքների 4 զանգվածային սպանություն են իրականացրել։ Հիվանդանոցներ են տարվել 52 զոհ և 142 տուժած»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 44 664-ի, տուժել է ավելի քան 105,9 հազար մարդ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման էր ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժել էին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 200 պատանդ վերցրել: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: