Երկրաշարժ Ջերմուկ քաղաքի մոտակայքում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի մի շարք բնակավայրերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 22:41-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Քարագլուխ, Եղեգիս և Հերմոն գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։