ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Կապան քաղաքում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման կենտրոնում վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 13:20-ին սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 70-ամյա Գ. Մ. -ի վարած «Toyota» մակնիշի մարդատար ավտոմեքենան և 39-ամյա Մ. Մ.-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota» մակնիշի ավտամեքենայի ուղևորներ 39-ամյա Է. Գ.-ն և 82-ամյա Ժ. Պ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել:
Հավելենք, որ shamshyan.com-ն իր հերթին հայտնում է, որ բուժկենտրոնում 82-ամյա ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել։