Անցնող շաբաթվա լրատվության գլխագրերում ավտոբուսների վարորդն էին։ Քաղաքապետարանը, ավելի ստույգ` «Երևանի ավտոբուս» ընկերությունը պնդում է, որ բարձր աշխատավարձ է տալիս վարորդներին և պահանջում է կատարել պարտականությունները, վարորդներն ասում են, որ զրկված են աշխատանքային տարրական պայմաններից` զուգարան չկա, ընդմիջման հնարավորություն չունեն, բայց ունեն նոր պատականություններ. երթուղի դուրս գալուց առաջ լվալ ու մաքրել մեքենաները։
Աշխատանքային պայմաններից դժգոհող վարորդների գործադուլը 32-ի համար ավարտվեց գործը կորցնելով։ Աշխատանքի համար մարդավայել պայմաններ ապահովելը գործատուի պարտավորությունն է և պետությունը նույնիսկ առանձին կառուց է ստեղծել` կառավարությանը կից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Ուրեմն ինչո՞ւ աշխատանքի տեսչական մարմինը երբևէ ստուգում չի իրականացրել «Երևանի ավտոբուս» ընկերությունում։