ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Wildberries առցանց առևտրի հարթակում Հայաստանից ապրանքների վաճառքի ծավալը 2024 թվականի առաջին ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամական արտահայտությամբ աճել է 14,5 անգամ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հարթակի միջոցով առևտրով զբաղվող հայ գործարարների թիվն աճել է գրեթե 4,5 անգամ։ Հայաստանից արտահանվող ամենատարածված ապրանքներից են` օծանելիքը, սննդամթերքը, կոշիկներն ու սպիտակեղենը, ոսկերչական իրերը, ինչպես նաև մեծահասակների և երեխաների համար նախատեսված հագուստը:
Միաժամանակ ակտիվորեն զարգանում է հարթակի հայաստանյան ենթակառուցվածքը։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պատվերների հանձնման կետերի թիվը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 92%-ով։