Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն Խերսոնում գրոհել է մարդասիրական օգնության կետը. կան զոհեր և վիրավորներ

Ծանր վնասվածքներ են ստացել երեք քաղաքացի, որոնք տեղափոխվել են մարզային հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Խերսոնի շրջանի Ալյոշկի բնակավայրում մարդասիրական օգնության տրամադրման կետին կամիկաձե անօդաչուների հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել են երեքը։ Այդ մասին իր Telegram–ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Այսօր առավոտյան Ալյոշկի քաղաքը ենթարկվել է կամիկաձե անօդաչուների անմարդկային հարձակման։ Մարդասիրական օգնության բաշխման կետի վրա հարձակման հետևանքով երեք քաղաքացի է զոհվել։ Եվս երեքը ծանր վիրավորվել են և հոսպիտալացվել։ Նրանք այժմ Ալյոշկայի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։