ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի կողմից ռուսաստանցի զբոսաշրջիկների համար հյուրանոցների վաղ ամրագրման դադարեցման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Թուրքիայի դեսպանությունից։
«Լրատվամիջոցներում հրապարակված այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՌԴ զբոսաշրջիկների համար հյուրանոցների վաղ ամրագրումը շարունակվում է նախկին ռեժիմով և առանց որևէ խոչընդոտի»,- ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար հյուրանոցների վաղ ամրագրման դադարեցման մասին լուրն ի սկզբանե հայտնվել է թուրքական տեղեկատվական դաշտում, իսկ հետո տարածվել է զանգվածային լրատվամիջոցներում:
Ըստ դեսպանության` Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ծրագրում են իրենց արձակուրդն անցկացնել Թուրքիայում, կարող են առանց խոչընդոտների շարունակել վաղ ամրագրումները Ռուսաստանի տարածքում աշխատող զբոսաշրջային օպերատորների և գործակալությունների միջոցով։