ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Թայլանդական տոմ-յամ ապուրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ինչպես հաղորդվում է Թաիլանդի կառավարության պաշտոնական պորտալում` որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 19-րդ նիստում, որը տեղի է ունեցել Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում:
Իր յուրահատուկ համով հայտնի կծվաթթու ապուրը դարձել է թաիլանդական խոհարարության խորհրդանիշը և արտացոլում է տեղի ֆերմերների և ձկնորսների կենսակերպը։ Ավանդական բաղադրատոմսում օգտագործվում են ծովախեցգետին, կիտրոնախոտ, գալանգալի արմատ և կաֆֆիր-լայմի տերևներ:
Միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառվել է նաև Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրների համատեղ հայտը. խոսքը կեբայայի` ավանդական երկար կանացի հագուստի մասին է։
Այս իրադարձության պատվին Բանգկոկում կկայանան լայնածավալ տոնակատարություններ, որոնք ներառում են նորաձևության ցուցադրություն և տոմ-յամի զանգվածային պատրաստում, որը կընդգծի այս ուտեստի կարևորությունը Թաիլանդի մշակույթի համար: