ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների «Աստանայի ձևաչափով» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Կատարում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
««Աստանայի ձևաչափով» նախարարական հանդիպումը նախատեսված է վաղը Կատարում՝ համապատասխան քաղաքագիտական խորհրդաժողովի շրջանակներում, որն անցկացվում է այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը», - հաղորդել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանը թուրք և իրանցի գործընկերների հետ պայմանավորվում է այս շաբաթ նախարարական հանդիպում անցկացնելու շուրջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները խախտել են ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը և հարձակում սկսել Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողություն սահմանել Հալեպ քաղաքի վրա։ Սակայն կատաղի մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային հենակետերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: