Պատժամիջոցներին թուրքական բանկերի հարմարվելը վնասում է ՌԴ–ի հետ համագործակցությանը. դեսպան

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ թուրքական բանկերը դուրս են մղում Ռուսաստանի հետ աշխատող ընկերություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի բանկային համակարգը արևմտյան պատժամիջոցներին հարմարեցնելը վնասում է Մոսկվայի և Անկարայի համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Գազպրոմբանկի» դեմ պատժամիջոցները կարող են գազի վճարման հետ կապված խնդիրներ առաջացնել
«Գազպրոմբանկի» դեմ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները հանգեցրել են ռուս զբոսաշրջիկների կողմից Թուրքիայում առողջարանային հյուրանոցների վաղ ամրագրումների կասեցմանը։
«Իրավիճակն ինքնին խոսուն է։ Այն, որ թուրքական բանկային համակարգը հարմարվում է անօրինական արևմտյան պատժամիջոցներին, բնականաբար, վնասում է մեր համագործակցությանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում», - ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը։
Ավելի վաղ դիվանագետը նաև հայտարարել էր, որ թուրքական բանկերում հաճախակի են դարձել դեպքերը, երբ դեպի Ռուսաստան ապրանքների տարանցմամբ զբաղվող ընկերություններին «դուրս են մղում», կան փոխանցումների արգելափակման և հաշիվների փակման դեպքեր։
«Գազպրոմբանկի» նկատմամբ կիրառած պատժամիջոցները բացասական կազդեն Թուրքիայի վրա. նախարար
Նշենք, որ Կազանում «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ երկու երկրների համապատասխան գերատեսչություններն աշխատում են բանկային գործարքների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։