Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերը ՌԴ մարզերի վրա ավելի քան 30 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել. ՊՆ

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ուկրաինական զորքը պարբերաբար տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Անցած գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները Ռուսաստանի մարզերի երկնքում 33 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռատիպ ԱԹՍ-ների կիրառմամբ Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 33 անօդաչու են ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 14 անօդաչու ոչնչացվել է Վորոնեժի մարզի երկնքում, 11-ը` Կուրսկի մարզի վրա, 7-ը` Բելգորոդի և մեկը՝ Ղրիմի Հանրապետության տարածքի վրա:
Գերատեսչությունում հայտնել են նաև, որ Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի անձնակազմը Սև ծովում ոչնչացրել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ ընթացող երկու ուկրաինական անանձնակազմ նավ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։