ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Աստրախանի և Բելգորոդի շրջանների վրա ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:10-ից մինչև 20:50-ն ընկած ժամանակահատվածում ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքերի հարձակումները կասեցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Նախարարությունից նշել է, որ անօդաչուները փորձել են գրոհել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։