Գյումրիում պատշգամբ է փլուզվել. 36–ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և ապամոնտաժել պատշգամբը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբն այսօր փլուզվել է, որի հետևանքով 36–ամյա քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր ժամը 14:17–ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Երևանում շենքի պատշգամբի փլուզումից վնասվել են ավտոմեքենաներ
Պարզվել է, որ բնակարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի հատակի փլուզում։ Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին 36–ամյա Ֆ. Հ.–ն, որը հոսպիտալացվել է:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և ապամոնտաժել պատշգամբը: