ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը փորձում է հասնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մեղմացման մեխանիզմների մշակմանը «Գազպրոմբանկի» նկատմամբ, որը առանցքային ֆինանսական կառույցն է Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նրա տվյալներով`ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հնարավոր տարբերակները: Եվրոպական կառավարություններն ու ընկերությունները նախազգուշացնում են, որ պատժամիջոցները սպառնում են տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանը:
Գործակալությունը նշում է, որ Գազպրոմբանկը շարունակում է միակ լիազորված բանկը մնալ ռուսական գազի դիմաց վճարումներ կատարելու համար: Որոշ երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, արդեն դիմել են պատժամիջոցներից ազատվելու խնդրանքով մատակարարումները պահպանելու համար: