ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տուն 2 դիմակավորված անձինք են ներխուժել։ Տեղեկությունը հայտնում է գերմանական «Bild»-ը։
Այդ ժամանակ տանը եղել են ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը, և որդին։ Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։ Նա ոստիկանություն է կանչել, և հանցագործներին հաջողվել է վախեցնել:
«Ուղղակի ահավոր է։ Երբեք ու երբեք չեմ հասկանա նման բաները։ Ես տանը մենակ Լևիի հետ»,- «Ինստագրամում» գրել է Աննան։
Սարգիս Ադամյանն այդ ժամանակ «Հերտայի» հետ խաղին է եղել։