Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա է կալանավորվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք էլ ձերբակալվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա է կալանավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Դեկտեմբերի 5-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում` Արարատի համայնքապետարանի 2 պաշտոնյա»,- նշեցին կոմիտեից։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկություններ չեն հաղորդում: