Չի բացառվում, որ ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձը» ՀՀ քննարկվում է խաղաղության պայմանագրի շրջանակում․Գրիգորյան

Sputnik
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել էր, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար՝ ենթադրելով նրանց «վերադարձը» Հայաստան։
Ալիևի այս հայտարարությանը Հայաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը այսօր հրավիրված խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ չի բացառել, որ ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձը» Հայաստան հիմա քննարկվում է խաղաղության պայմանագրի շրջանակում։