Սիրիայի բանակը ահաբեկիչների դեմ մարտերից հետո վերատեղակալվել է Համա քաղաքի մոտակայքում

Զինվորականներ
Բանակն այդ քայլին դիմել է քաղաքացիական անձանց կյանքը պահպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի զինված ուժերը վերատեղակայել են իրենց ստորաբաժանումները` լքելով Համան և ամրապնդվելով քաղաքի սահմաններից դուրս գտնվող դիրքերում: Տեղեկությունը հայտնում է Սիրիայի պաշտպանական գերատեսչությունը։
«Զինվորական ստորաբաժանումները քաղաքի սահմաններում տեղի ունեցած բախումներից հետո վերատեղակայումներ են իրականացրել քաղաքացիական բնակչության կյանքը պահպանելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ:
Իրանը Թուրքիային բացահայտ ներկայացրել է Սիրիայում ահաբեկիչների մասին իր դիրքորոշումը․ ԱԳՆ
Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Հալեպի գրավումից հետո ահաբեկչական ջոկատները փորձել են առաջ շարժվել Համա քաղաքի ուղղությամբ՝ գրավելով Մաարեթ Նուուման բնակավայրը:Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատելով ահաբեկիչների կողմից գրավված մի շարք բնակավայրեր:
Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Իսրայելի վարչապետը հատուկ նիստ է անցկացրել