ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսով զրուցել է ԱՄՆ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Զրույցի ընթացքում ամերիկյան կողմին տեղեկացվել է, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և օդատիեզերական ուժերի խմբավորումները Միջերկրական ծովի արևելյան մասում զորավարժություններ են անցկացնելու գործնական կրակոցներով և բարձր ճշգրտության հրթիռների արձակմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը պարզաբանել է, որ այդ տեղեկությունը փոխանցվել է հնարավոր միջադեպերը կանխելու համար, քանի որ ռուսական զորավարժությունների անցկացման տարածքի մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նավեր կան։