Նելլի Դավթյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Մինչ այս Նելլի Դավթյանը զբաղեցնում էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Նելլի Դավթյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ մինչ այս Նելլի Դավթյանը զբաղեցնում էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ նախկին պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27–ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ` փոխարինելով նախարար դարձած Արփինե Սարգսյանին։