Կիևն ինքնուրույն չի գործում. Վրաստանի վարչապետը՝ Ուկրաինայի սահմանած պատժամիջոցների մասին

Իրակլի Կոբախիձե
Թբիլիսիում հակադիր կարծիքներ են իշխում` գործադիր իշխանությունը հայտարարում է, որ Կիևն ինքնություն չի գործում, իսկ նախագահը Զելենսկուն շնորհակալություն է հայտնում պատժամիջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինայի սահմանած պատժամիջոցներն անվանել է արտաքին ազդեցության և Կիևի ծանր դրության դրսևորում:
«Ամենաուշագրավն այն է, որ Ուկրաինայի իշխանությունները նման որոշում ընդունելիս ինքնուրույն չեն գործում»,- հայտարարել է Կոբախիձեն:
Նա նշել է նաև, որ Վրաստանը կպահպանի Ուկրաինայի հետ միակողմանի բարեկամության քաղաքականությունը՝ չնայած ոչ բարեկամական քայլերին։
Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնատամիշվիլին էլ հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանած պատժամիջոցները պատասխանն են այն փաստին, որ Վրաստանը հրաժարվեց «հակամարտության երկրորդ ճակատ» բացել:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդհակառակը, ուկրաինական իշխանություններին շնորհակալություն է հայտնել պատժամիջոցների համար՝ իրավիճակն օգտագործելով Ռուսաստանին քննադատելու համար: Նա Մոսկվային մեղադրել է «Սև ծովի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու» ձգտման մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական պատժամիջոցների տակ են հայտնվել Վրաստանի 19 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև ՆԳՆ–ի և պետական անվտանգության ծառայության ղեկավարները:
«Վրացական երազանքը» հերքել է կուսակցության նախագահ Ղարիբաշվիլիի հրաժարականի մասին լուրերը