ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի 2 ռեակտիվ արկ և 101 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ավիացիան և հրետանին խոցել են հակառակորդի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, էներգետիկ օբյեկտներ, դրոնների արտադրության արտադրամաս, իսկ ՀՕՊ միջոցները՝ 101 անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկայի օբյեկտներ, ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների արտադրության արտադրամաս, իսկ 147 տեղամասում` հակառակորդի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումներ»,-ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր ոչնչացվել է 649 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 37 284 անօդաչու թռչող սարք, 586 զենիթահրթիռային համալիր, 19 630 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1497 մարտական մեքենա, 19 032 դաշտային հրանոթ և ականանետ, 29 003 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։