Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Արգիշտի Մեխակյանը. Արխիվային լուսանկար
Արգիշտի Մեխակյանը 2020 թ. դեկտեմբերի 15–ին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանը 2020 թ. դեկտեմբերի 15–ին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ: նույն թվականի դեկտեմբերի 4-ին վայր դրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի իր մանդատը։
Նա շեշտել էր, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար իր պատգամավորական մանդատի ռեսուրսը գնահատում է ոչ բավարար։
Հավելենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ վարչապետի որոշմամբ նոյեմբերի 20–ին նշանակվեց ՀՀ ՏԿԵ նախարար։