Արարատի համայնքապետարանում ձերբակալվածներ կան․ շրջանառվում է փոխհամայնքապետի անունը

Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արարատի համայնքապետարանում ձերբակալվածներ կան, այդ թվում՝ փոխհամայնքապետը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ձերբակալություններն իրականացվել են Հակակոռոպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։
Մամուլում շրջանառվում են տեղեկություններ նաև համայնքապետի ձերբակալության մասին, ինչը, մեր աղբյուրի փոխանցմամբ, չի համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ առայժմ չի հաջողվում հարցի շուրջ պաշտոնական մեկնաբանություն ստանալ կոմիտեից և Արարատի համայնքապետարանից։