ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանին պետական օպերատոր անհրաժեշտ է ոչ միայն աշխատանքային միգրացիայի հոսքը կարգավորելու և օտարերկրյա աշխատակիցների որակավորումը ստուգելու, այլև երկրում նրանց արագ հարմարվելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն։
Նրա խոսքով՝ գլխավորն այն է, որ «աշխատանքային պահուստները խնամքով ներգրավվեն Ռուսաստան»։
«Կազմակերպված հավաքագրման միջոցով, գրագետ շղթաներ կառուցելու միջոցով` ռուս գործատուից մինչև այն կազմակերպությունը, որը զբաղվում է կազմակերպչական հավաքագրմամբ այն կողմում, որը մեզ աշխատուժ է տրամադրում»,-հայտարարել է նա:
ԱԱՊ փոխնախագահը պարզաբանել է, որ այսօր արդյունաբերության, շինարարության, Ռուսաստանի տնտեսության այլ ոլորտներում տեղի ունեցող վերելքի հետ մեկտեղ երկրում աճում է աշխատուժի, այդ թվում` օտարերկրյա աշխատուժի պահանջարկը։ Ընդ որում, ինչպես որակյալ, այնպես էլ ոչ այնքան։ Եվ այդպիսի ռեսուրսներ, նրա խոսքով, դրսում կան։
Պադալկոն նշել է, որ խոսքն առաջին հերթին Եվրասիական միության պետություններից, բայց նաև Հարավ-Արևելյան Ասիայից, Աֆրիկայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԿԺԴՀ-ից մարդկանց դեպի Ռուսաստան ներգրավելու մասին է: