«Մայր Հայաստան» դաշինքի Երևանի տրանսպորտի թանկացման դեմ ավագանու նիստում նախագիծ ներկայացնելու նպատակով հավաքվել է 17 000 ստորագրություն. Օրենքով պահանջվածից կրկնակի ավելի։
Այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց լրագրողներին հայտնել է դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով նաև նախաձեռնության հետագա անելիքները։
«Քաղաքապետարանի այդ որոշումն առնվազն պետք է կասեցվի։ Եթե իրենք դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում չներառել այս նախագիծը, ապա առնվազն պետք է հետաձգեն իրենց որոշման ժամկետը»,– ասել է Թևանյանը։
Նշենք, որ ավագանու արդեն ընդունած որոշմամբ, Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից։ Այն ենթադրում է գործող ուղեվարձի շուրջ 3 անգամ թանկացում։