Փաշինյանն էր, որ վերադարձրեց Հայաստանին «ազգ–նահատակ» ընկալումը` պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չլինել. Լևոն Քոչարյան

Sputnik
«Հենց Փաշինյանն էր, որ վերադարձրեց Հայաստանին «ազգ–նահատակ» ընկալումը` պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպիտի ունենար այն արդյունքը, որն ունեցանք»,–ԱԺ ամբիոնից ասել է«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորն այս կերպ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թէ` աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ–նահատակ» և որ «ազգ–բանակ» գաղափարը «ազգ–նահատակ»–ի տրամաբանական շարունակությունն է։