Փաշինյանի ընտրազանգվածը ընկալելու ու հասկանալու է այդ պրոցեսները․ Աստղիկ Ավետիսյան

Sputnik
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին Տիկին Աննա Հակոբյանը վերջին շրջանում հանդես են գալիս «կրթվելը նորաձև է» նախաձեռնությամբ` տարբեր միջոցառումներով ու տեղեկատվական արշավներով խթանելով ինքնակրթությունը, գիտելիքների ավելացումը։
Փաշինյանն այդ նախաձեռնության շրջանակնրում շաբաթ օրը տեանյութ էր հրապարակել` «Ընթերցանության ժամ» վերնագրով։ Տեսանյութում վարչապետի ձեռքին պատմության դասագիրք է` Մեծ Հայքի` Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև բաժանվելու, Հայոց թագավորության չգոյության, պետականության կոստի մասին ընդգծված հատվածներով։
Աննա Հակոբյանի վերջին հանրային հանդիպումներում ևս տեսանյութերում ընդգծվում է հատկապես Մովսես Խորենացում «Հայոց պատմությունը»` շատ դեպքերում բացված եզրափակիչ դրվագի «Ողբը» էջի վրա։ Այն մասին, թե ինչ ուղերձներ կան գործադիր իշխանության ղեկավարի և նրա տիկնոջ այս նախաձեռնության մեջ․ հարցրել ենք Հայաստանի PR Association-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանին։
«Հավանաբար իրենց համար ընդգծված բառերով ու տողերով փորձում են ուղերձներ հղել հասարակությանը, և իրենց ընտրազանգվածը հաստատ ընկալելու ու հասկանալու է այդ պրոցեսները»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմնական նպատակը, թերևս, եկեղեցին վարկաբեկելն է ու երկրի ողբալի իրավիճակի համար մեղավորներ մատնանշելը։