նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները չեն կարող հասանելի լինել ՀՀ վարչապետին. Րաֆֆի Ասլանյան

Sputnik
«Քրեադատավարական ընթացակարգով նախատեսված է նախաքննության գաղտնիության սկզբունք։ Հետևաբար նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում`պետական անվտանգության տվյալների տեղեկատվական արտահոսքի մաով, համարվում են գաղտնի տեղեկություններ»,– ասել է Ասլանյանը` հավելելով, որ այս հիմքով նշված տվյալները չէին կարող հասանելի լինել ՀՀ վարչապետին։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժած Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 3-ի երեկոյան ՔՊ վարչության որոշմամբ հեռացվեց կուսակցությունից։ Մեկ օր անց Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դուրս է գալիս նաև խմբակցությունից և վայր է դնում իր լիազորությունները՝ որպես Հաշվիչ հանձնախմբի անդամ: Բայց պատգամավորի մանդատից այդպե էլ չհրաժարվեց` մնալով անկախ պատգամավորի կարգվիճակով։
Ի պատասխան նախկին կուսակից ընկերները Աղազարյանին մեղադրեցին պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկությունների արտահոսքերի համար։
Ի պատասխան Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ իր հեռախոսը 10 օր առաջ իր ձեռքով տվել է քննիչին` ստանալով վստահեցում, որ դրա պարունակությունն ուսումնասիրվելու է միայն Արգիշտի Քյարամյանի հետ խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասով։ Իրականում պարզվել է, որ Աղազարյանի հեռախոսում եղած այլ նյութեր հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սեղանին։
Ճեպազրույցների արդյունքում հայտնի դարձավ նաև, որ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը քննարկվել է նաև իշխող կուսակցության վրչության նիստում։
երեկ կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչպես են Հովիկ Աղազարյանի հեռախոսի նյութերը հայտնվել իր սեղանին։ Նրա խոսքով, Աղազարյանի հեռախոսն երբ քննչական մարմինը մարմինը պատգամավորի հեռախոսում հանդիպել է տեղեկությունների, որոնք պետական անտվանգության սպառնալիքներ են պարունակում՝ պարտավոր է եղել այդ մասին զեկուցել վերադասին, այսինքն՝ իրեն։
Տեղի ունեցող քաղաքական գործընթացի իրավական դրսևորումների, անմեղության կանխավարկածի, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի, նաև նախաքննական նյութերի ու պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության հրապարակման խնդիրները իմ գործընկեր Հովհաննես Շողիկյանի հետ զրույցում մեկնաբանել է Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։