Հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը մեկնարկել է

Հալեպահայերին օգնություն բաժանելու գործընթացին մասնակցել է նաև Արամ Ա Վեհափառը, որը աղոթել է հայ համայնքի ներկայացուցիչների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հալեպում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը մեկնարկել է։ Տեղեկությունը հայտնում է «Գանձասար» պարբերականը։
Հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը մեկնարկել է
«Առաջիկա օրերին նյութական օգնության բաշխման աշխատանքները հետևողականորեն և կազմակերպված շարունակվելու են, որպեսզի հալեպահայ բոլոր ընտանիքները ստանան իրենց տրամադրած նյութական աջակցությունը»,–նշում է պարբերականը։
Հալեպահայերին օգնություն բաժանելու գործընթացն ընթանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հովանավորությամբ։
Հալեպահայերին նյութական օգնության տրամադրման գործընթացը մեկնարկել է