ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են տեղեկատվական ոլորտում գործակցելու հարցը

Մասնակիցները մտքեր են փոխանակել hամագործակցության գործունեության տեղեկատվական ուղեկցման արդյունավետությունը բարձրացնելու շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 3-4-ը Մինսկում ռուսական կողմի նախագահությամբ կայացել են տեղեկատվական ոլորտում փոխգործակցության վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների միջգերատեսչական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի (որպես դիտորդ), ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:
«Համագործակցության գործունեության տեղեկատվական ուղեկցման արդյունավետության բարձրացման, ԱՊՀ տարածքում նշանակալի միջազգային միջոցառումների մեդիաապահովման, անդամ երկրների առաջատար ԶԼՄ-ների միջև գործնական փոխգործակցության խորացմանը նպաստելու հարցերի շուրջ անցկացվել է կարծիքների բովանդակալից փոխանակում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նախանշվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տեղեկատվական լուսաբանման համատեղ աշխատանքների առաջնային ուղղությունները:
Մասնակիցները կարևորել են ընդհանուր տեղեկատվական սպառնալիքներին, այդ թվում՝ ԱՊՀ մեդիատարածքում ապատեղեկատվության և ֆեյքերի տարածման դեմ ուղղված հավաքական ջանքերը:
Տեղեկատվական խնդիրների շուրջ ԱՊՀ անդամ պետությունների հաջորդ միջգերատեսչական խորհրդակցությունները նախատեսված է անցկացնել 2025 թվականին: