Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ Հռոմի ստատուտին մասնակցելն ուղիղ վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։
Զախարովայի խոսքով՝ բոլորը, այդ թվում` հայ գործընկերները, շատ լավ գիտեն, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում այդ «հրաշքին»։ Եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը՝ կարելի էր հասկանալ, բայց փաստերն ըստ Զախարովայի՝ այլ բան են ասում։