«Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ»․ Իմանգալի Տասմագամբետով

Sputnik
«Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Իմանգալի Տասմագամբետովը Sputnik Արմենիայի հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ ասել է նաև, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցերի քննարկմանը Երևանի չմասնակցելը չի ազդում կառույցի արդյունավետության վրա։