Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշ մանրամասներ է հայտնել, թե ինչ արտահոսք է իրականացրել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով՝ վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, պատմում միջազգային հանդիպումների և հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումների մասին ու, պարզվում է՝ այդ շփումների ընթացքում հրապարակված տեղեկություններ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում։