Իշխող խմբակցությունն այսօր առավոտյան պետք է քննարկեր Հովիկ Աղազարյանին նաև խմբակցությունից հեռացնելու հարցն ու այդ մասին նախօրեին տեղեկացրել էր պատգամավորին։ Սակայն Աղազարյանն առաջ ընկավ և Խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին լրագրողները խնդրել են պարզաբանել, թե ինչով էր պայմանավորված իրենց կուսակցի նկատմամաբ դիրքորոշումն ու պետական եւ կուսակցական նշանակության ինչ կոնֆիդենցիալ տեղեկությունների արտահոսքերի մասին է խոսքը, որի համար մեղադրում են Աղազարյանին։